Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

«Այս պատերազմը հզոր PR ակցիա է Պուտինի համար, որից անմասն կարող է չմնալ Հայաստանը»․ Աղասի Ենոքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Պարոն Ենոքյան, Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը  միանալու ժամկետն անընդհատ հետաձգվում է: Սկզբում նշում էին, թե այդ փաստաթուղթըկստորագրվի հուլիսի 1-ին, ապա՝3-ին, բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ այն կստորագրվի հոկտեմբերի վերջին: ՀՀ առաջին նախագահն այսօր իր հարցազրույցում անդրադարձել  է դրան և նշել, որ խնդիրը վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրել-չտեղադրելուն: Ի՞նչ եք Դուք կարծում:

 Ես կարծում եմ, որ Մաքսային միության հետ կապված ինչ-որ կախարդանքներ կան, որովհետև ինչպես մենք չենք հասկանում, թե ինչու ենք մտնում Մաքսային միություն, այնպես էլ չենք հասկանում, թե ինչու չենք մտնում:Ես չեմ կարծում,  որ իրատեսական է Հայաստանի անդամակցումն այդ միությանը նույնիսկ հոկտեմբեր ամսին:Բազմաթիվ խնդիրներ ու ենթադրություններ կան ձգձգման իրական պատճառների մասին:Դրանցից մեկն էլ այդ մաքսակետն է: Համենայնդեպս, Մաքսային միության հետ կապված ինչ հնչեցվում է, պարզվում է՝ իրականությունն  այլ է:

Ռուսաստանը, օգտագործելով Հայաստանի առկախված կարգավիճակը, փորձում է ազդել Ադրբեջանի վրա և որոշակի լուծումներ առաջարկել հօգուտ Ադրբեջանի: Ձեր նշած մաքսակետը կարող է լինել այդ լուծումներից մեկը.դա Ռուսաստանի համար միջանկյալ լուծում կլինի, որովհետև նրա հիմնական խնդիրն այնտեղ խաղաղապահներ կամ ընդհանրապես՝ որևէ զորք տեղակայելն է: Կան նաև պատճառներ, որոնք կախված են Բելառուսի ու Ղազախստանի շահերից: Նրանք տեսնում են Հայաստանի վարած քաղաքականությունը և հասկանում՝ եթե Հայաստանը դառնա այդ միության անդամ, Ռուսաստանն այնտեղ կունենա երկու հստակ ձայն:

Ռուսաստանի դեմ պատրաստվում է պատժամիջոցների նոր փաթեթ, որո՞նք կարող են լինել դրանց հնարավոր հետևանքները:Հնարավո՞ր է՝ Ռուսաստանը դրանից է՛լ ավելի ագրեսիվանա այն պետությունների հանդեպ, ուր նրա ձեռքերը հասնում են՝ Հայաստան, գուցե նաև՝ Վրաստան:

 Հնարավոր է: Իմ խորին համոզմամբ՝ Ուկրաինայի պատերազմը լրջագույն PR ակցիա է Պուտինի համար՝ իր քաղաքացիներին ցույց տալու, որ իրենք հզոր են, իրենք վերականգնում են նախկին Խորհրդային Միությունը, և եթե այս պատժամիջոցների հետևանքով ստիպված լինի կանգնեցնել իր առաջխաղացումն Ուկրաինայում, ավելին՝ հետ քաշել իր զորքերը, ապա բնական է, որ նա իր ժողովրդին պետք է ցույց տա այլ տեղ, որտեղ իրենք հզոր են: Այդ առումով չեն բացառվում Վրաստանի,  նաև Հայաստանի հանդեպ նոր գործողություններ:

 

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում