«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայացած «Կատանիա»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղը:
«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն մեր մրցակցին հաջողվեց գոլ խփել, որից հետո նա շատ զգույշ էր գործում և անընդհատ պաշտպանվում:
Իհարկե, մեզ օգնեց թվային առավելությունը: Կարելի է ասել, որ մենք հեշտությամբ կարգավորեցինք մեր խաղն ու 3:1 հաշվով առավելության հասանք: Այս հաղթանակը շատ կարևոր էր «Միլան»-ի համար»,- ասել է մասնագետը:







































