Daily Mail-ի տեղեկություններով` «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվում:
Լեհ ֆուտբոլիստը իր խաղընկերներին հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է գերմանական թիմը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարների կարծիքով` ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը փոքր-ինչ կարող է գերազանցել 12 մլն ֆունտը, քանի որ Լևանդովսկու` «Բորուսիա»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է գալիք մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ը հենց 12 մլն էր վճարել դորտմունդյան ակումբի մյուս ֆուտբոլիստի` Շինջի Կագավայի տրանսֆերի դիմաց:





































