Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ`Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկեր Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ, որպեսզի բողոք հայտնի Հունաստանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանի «Մի պատերազմի անատոմիա» գրքի հունարեն տարբերակի շնորհանդեսի կապակցությամբ:
Ավրամոպուլոսը Դավութօղլուին հայտնել է, որ ոչինչ չգիտի այդ գրքի շնորհանդեսի մասին և խոստացել է, որ մեղավորները կպատժվեն: Դավութօղլուն Քարայըլանի գրքի հրատարակումը որակել է որպես «բացառիկ անհարմար իրադարձություն ահաբեկչության դեմ պայքարում»:
Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորիս Դելավեկուրասը հայտարարել է, որ Աթենքի Ռազմական (պետական) թանգարանում Մուրադ Քարայըլանի գրքի շնորհանդեսը չի արտոնվել Հունաստանի կառավարության կողմից:









































