Saturday, 20 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել

«Կարող եք մեծ տառերով գրել, որ Յուրի Վարդանյանը բացառում է, որ Քոչարյանը կառաջադրվի». մամուլ

«Հրապարակ»-ը զրուցել է Սերժ Սարգսյանի խորհրդական, ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, առջևում նախագահական ընտրություններ են, Ձեր կարծիքով, դրանք հանգի՞ստ են անցնելու:

– Վստահեցնում եմ` ամեն բան հանգիստ է անցնելու, բայց դա չի նշանակում, որ մենք մեր տեղերում հանգիստ պետք է նստենք և գործ չանենք: Անկեղծ եմ ասում` ամեն ինչ ընթանում է մեր ուզածի պես: Մեր ուզածի պեսն էլ, գիտեք` նախագահի ուզածն է:

– Նախագահի ուզածը ո՞րն է:

– Այն է, որ ինքը երկրորդ անգամ պիտի ընտրվի: Այնքան ծրագիր ունի չիրականացրած, որ պտի իրականացնի երկրորդ ժամանակահատվածում:

– Քաղաքական ներկայիս իրավիճակում ընդդիմադիր դաշտը կարծես համախմբման նշաններ է ցույց տալիս…

– Էդ ո՞ր նախընտրական ժամանակահատվածում բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները չեն ակտիվացել: Բայց մենք այնքան հանգիստ ենք, նախագահի պահով եմ ասում, որ բացարձակ… ինչքան ուզում են ակտիվանան… Հիմա սիրուն չի, ես ինչքան սպորտում հաղթել եմ, հաղթելուց հետո եմ ասել, որ ես` ես եմ, բայց մենք այնքան վստահ ենք, որ ամեն ինչ մեր ուզածի պես է լինելու:

– Գագիկ Ծառուկյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու տարբերակները քննարկվո՞ւմ են նախագահի կողմից:

– Չէ, օրինակ նախագահի կողմից ինչո՞ւ պետք է այդ հարցերը քննարկվեն: Ուզում են առաջադրվեն, ուզում են չառաջադրվեն, իր համար բացարձակ նշանակություն չունի: Որևէ դեպքում էլ ոչ մի բան չի փոխվի:

– Ձեր տոնից կարելի է ենթադրել, որ դաշտը վերահսկելի է, և նույնիսկ ընդդիմության միավորումը չի կարող խոչընդոտ դառնալ Սերժ Սարգսյանի վերարտադրմանը:

– Դաշտը վաղուց վերահսկված էր, և մեր աշխատանքը նախորդ ընտրություններից անմիջապես հետո նույն ձևով տարվել է, դրա համար հիմա բարդույթներ մեր կողմից չեն կարող առաջանալ: Այ, եթե հիմա հարցնես` այս ընտրություններից հետո մենք հաջորդին կնայե՞նք` չէ, որովհետև ես չեմ կարծում, որ հաջորդ անգամ ինքը (Սերժ Սարգսյանը) ուզենա, քանի որ օրենքով էլ է անթույլատրելի: Այդ ժամանակ ինքն արդեն ուրիշ ծրագրեր կմշակի, ուրիշ ուղղությամբ կզբաղվենք: Այս ընտրություններից հետո կանցնի մի փոքր ժամանակ, նախագահը կհանգստանա, արդեն այն, ինչը որ այժմ իր համար գնաց, կգնա ուրիշ ուղղությամբ:

– Դուք համոզված եք, որ ԲՀԿ-ն առճակատման չի գնա Սերժ Սարգսյանի դեմ, կամ` Լևոն Տեր-Պետրոսյանը փողոց դուրս չի բերի ժողովրդին:

– Ես որ ասում` վստահ եմ, ուզում են գնան, ուզում են չգնան, բացարձակ մեր համար նշանակություն չունի: Գնան` իրանց համար վատ կլինի:

– Ինչո՞ւ:

– …Դե այդ… Ինչո՞ւ, որովհետև ընթացքը ցույց կտա` ինչու:

– Ստացվում է, որ կուսակցությունների առաջ դրել եք, որ եթե առճակատման գնան, վատ է լինելու: Շանտաժի լեզվով եք խոսում նրանց հետ…

– Մեր համար վատ չի լինելու, ժողովրդի համար էլ վատ չի լինելու, անձամբ իրանց համար վատ կլինի, եթե առճակատման գնան: …Լավ, ի՞նչ է նշանակում առճակատում:

– Իշխանափոխություն ցանկանան իրականացնել և ժողովրդին ոտքի հանեն:

– Չի ստացվի իրենց մոտ նմանատիպ բան: Վստահ եմ, որովհետև ես ժողովրդի հետ եմ շփվում ու ես բոլոր ուժերը լավ տեսնում եմ, լավ գիտեմ: Սա իմ անձնական կարծիքն է, վերջը կյանք ենք ապրել, տեսել ենք, չէ՞, հենց այնպես չենք ասում:

– Ժողովրդի մի մասնիկն էլ ես Եմ, որը, մեղմ ասած, գոհ չէ իշխանություններից:

– Մի հարց էլ ես տամ, դուք համարում եք, որ Սերժ Սարգսյանը խնդի՞ր կունենա, եթե ԲՀԿ-ն թեկնածու ունենա, կամ ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրի: Դնեն էլ, ոչ մի բան չի լինելու, չդնեն էլ: Ի՞նչ առճակատում, կարող է մի փոքրիկ խնդիր լինի, ավել-պակաս բաներ խոսան, որ չկարողացան, չվերահսկեցին, բայց դա բացարձակ եղանակ չի ստեղծի: Դուք ինչո՞ւ եք անհանգստանում նույն ԲՀԿ-ի և ընդդիմության փոխարեն:

– Ընդդիմությունն էլ է ասում, որ կընտրվի ձեր թեկնածուն` բայց միայն կեղծիքներով:

– Ասելը մի բան է, ապացուցելը` մի բան: Ի՞նչ է նշանակում` ընդդիմությունն ասում է, ամբողջ աշխարհից դիտորդներ են գալիս, հսկում են, կարծիք են հայտնում, դրա վրա է, չէ՞, հիմնվում: Եթե կեղծիքներով է ընտրվում, դառնում է ոչ լեգիտիմ նախագահ: Մեծ երկրի նախագահները չեն ընդունում էդպիսի նախագահներին:

– 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այսօր Դուք ո՞ւմ եք համարում Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակից:

– Ես որ անկեղծ ասեմ` չեմ տեսնում իրեն ալտերնատիվ, այնքան հեռու են վարկանիշով նրանից, որ ես չեմ տեսնում:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը հավանական համարո՞ւմ եք:

– Ոչ:

– Ինչո՞ւ:

– Դե… հազար ու մի ձև կարող եմ մեկնաբանել, բայց ինքը նման բան չի անի, եթե որևիցե մեկը, այն էլ իր պես անձնավորությունը, որը երկու անգամ նախագահ է եղել ու հանկարծ այս պասիվությունից հետո, որ արդեն երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել նախագահական ընտրություններին, գլուխ բարձրացնի, ասի` ես իմ թեկնածությունը դնում եմ, բա- ցա-ռու-մ եմ: Վստահ եմ, կարող եք մեծ տառերով գրել, որ Յուրի Վարդանյանը բացառում է, որ Քոչարյանը կարող է իր թեկնածությունն առաջադրել:

– Նույն վստահությամբ չպնդեցիք Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի մասին:

– Հնարավոր է առաջադրվեն, կրկնում եմ` դա ոչինչ չի փոխի:

– Դուք տեղյակ կլինեք, հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, կամ ընտրություններից հետո կոալիցիա նախատեսվո՞ւմ է:

– Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում