Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Թանկարժեք աղջկան տարան Հայաստանից. մամուլ

«Արայ» ՍՊԸ հիմնադիր և սեփականատեր Արմեն Պետրոսյանի կինը` Ռուսաստանի քաղաքացի Տատյանա Չադենկովան, դստեր` փոքրիկ Կարինայի հետ օրերս մեկնել է Հայաստանից: Այս մասին «Հրապարակ»-ն իմացավ Չադենկովայի շահերը ներկայացնող փաստաբան Նարինե Ռշտունուց: Երեխայի տատիկը` Կարինե Սուքիասյանը, դատի է տվել հարսին, պահանջելով զրկել նրան մայրական իրավունքից: Թերթի տեղեկություններով, հայցի հիմքն այն է, որ Տատյանան իբրև թե մեղադրվել է խարդախության համար: Սակայն կարելի է հաստատապես ասել, որ «Արայի» տիրոջ մոր և կնոջ պայքարը երեխայի համար ավարտվեց ռուս մայրիկի հաղթանակով: «Երեխան մորն է տրված, նա իրավունք ունի մեկնելու դստեր հետ, ուր կամենա, և ոչ ոք չի կարող խոչընդոտել նրան»,- ասաց Նարինե Ռշտունին:

Հիշեցնենք, որ փոքրիկ Կարինայի համար պայքարը սկսվեց 2011 թ. հոկտեմբերի 16-ից հետո: Այդ օրը Սևան-Երևան ավտոմայրուղու վրա «ԲՄՎ»-ի մեջ ոստիկանները հայտնաբերել էին նրա հոր` Արմեն Պետրոսյանի դիակը: Մինչ իրավապահները վարկածներ էին մշակում, պարզում` սա ինքնասպանություն էր, թե սպանություն, Պետրոսյանի մահից մեկուկես ամիս անց Ռուսաստանից եկավ հանգուցյալի կինը` Տատյանա Չադենկովան, և ցանկացավ վերցնել երեխային: Տատը թույլ չտվեց, քանի որ մինչ այդ հասցրել էր խնամակալություն ձևակերպել: Երեքուկես տարի էր, ինչ երեխան ապրում էր հոր տանը: Բայց ընտանեկան այս պատմության մեջ, որում մի քանի անգամ իրավապահներ են ներգրավվել, ամեն ինչ պարզ չէ: Ըստ Տատյանայի, մայրն ու որդին Կարինային իրենից խլել էին խաբեությամբ և արգելել նրան շփվել դստեր հետ: Տատյանայի Facebook-ի էջում տասնյակ լուսանկարներ կան` երեխային ուղղված սիրո բառերով, համբույրներով և սրտիկներով, իսկ լրագրողներին Տանյան հավատացնում էր, որ վերջին երեք տարիներն ապրել է դստեր մասին հիշողություններով` երազելով, որ վերջապես կկարողանա վերադարձնել նրան:

Մինչդեռ Կարինե Սուքիասյանը, որը Տատյանայի բողոքի հիման վրա մեղադրվում է երեխայի առևանգման մեջ (Քրօր. 167 հոդված` «Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը»), վստահեցնում է, որ Տատյանան երեքուկես տարի առաջ եկել է Երևան, երեխային հանձնել հորը և հեռացել: «Նոր տարվա նախօրեին մայրն է բերել աղջկան, դրել այստեղ: Ես տանը երկու թոռ ունեմ, իմ ինչի՞ն էր պետք, որ առևանգեի: Եթե այդպես էր, երեխայի անձնագիրն ինչո՞ւ էր թողել: Ես առավոտյան վեր եմ կացել, երեխա եմ ստացել` անձնագիրն էլ բարձի տակ»,- ասում է Կարինե Սուքիասյանը` չպատասխանելով, սակայն, թե ինչ պատճառաբանությամբ է Տատյանան հորը տվել երեխային: Ոստիկանները, նոյեմբերի 20-ին կատարելով երեխային մորը վերադարձնելու դատարանի որոշումը, Կարինային տարան հորական տնից, և Կարինե Սուքիասյանը, որպես հայ տատիկ, շատ է կարոտում թոռանը: Անվտանգության նկատառումներով նրան երեխայի մասին ոչ մի տեղեկություն չէին տալիս, չէին հայտնում, թե որտեղ է ապրում հարսը: Բայց ամենից շատ տատիկին անհանգստացնում էր այն, որ Կարինան մոր մոտ վերադառնալուց հետո դպրոց չի գնացել: «Ինչո՞ւ չեն տանում դպրոց: Չէ՞ որ երեխան հետ կընկնի դասերից»,- ասում էր Սուքիասյանը: Իսկ Տատյանան հավատացնում էր, որ աղջիկն իրեն լավ է զգում, և ամեն ինչ իրենց կյանքում հրաշալի է: Երեխայից բաժանվելուց հետո Կարինեն մեկ անգամ է նրան տեսել: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատան շենքում: «Երեխան լավ էր, իհարկե փոխվել էր, չգիտեմ, թե մայրն իմ մասին ինչ է ասել, բայց կարևորը, որ Կարինան լավ էր»,- ասում է տատիկը:

Նա նաև պատմեց, որ ոչ թե առևանգելու, այլ երեխային նրա հոր մահից հետո զվարճացնելու, նրա միջավայրը փոխելու համար էր տարել Վրաստան, քանի որ Կարինան ծանր է տարել հորից բաժանումը: «Մեր տանն ամեն ինչ տղայիս էր հիշեցնում: Կարինան հոր շորերն էր համբուրում, նա շատ կապված էր հոր հետ»: Մեծ Կարինեն, որքան էլ սիրում է փոքրին, այնուամենայնիվ, չի կարող հաշտվել հարսի հետ, քանի որ նրան է որդու մահվան մեջ մեղավոր համարում. «Նրանք երբեք հաշտ չեն ապրել: Նա էր պատճառը, որ տղաս սկսեց խմել, ուշադիր չէր իր կյանքին, ու դա սկսեց իրեն քայքայել»,- պատմում է մայրը: «Արայի» տիրոջ մայրը Տատյանայի գործողություններում շահադիտական նկատառումներ է տեսնում:

Տատյանայի շահերի ներկայացուցիչ Նարինե Ռշտունուց «Հրապարակը» հարցրեց, թե արդյո՞ք Կարինայի անունով կտակ կա: «Չեմ կարող ասել: Սակայն, ինչքան էլ շահարկեն այս թեման, եթե անգամ կտակ չկա, Կարինան առաջնային հերթի ժառանգ է: Ինչո՞ւ պիտի Կարինան չստանա ժառանգություն»: Փաստաբանն ասաց նաև, որ երեխային դպրոց չէին տանում անվտանգության խնդիրների հետ կապված, սակայն այժմ, երբ նա մոր հետ է և այլ երկրում, անպայման դպրոց կգնա: Թե որ երկրում է թանկարժեք աղջիկը, փաստաբանը հարկ չհամարեց ասել, նույն` նրա անվտանգության նկատառումներով: «Ես նրան մի քանի անգամ տեսել եմ մորը հանձնելուց հետո, հետը զբոսանքի եմ գնացել, աէրոպորտ եմ ճանապարհել: Երեխան ուրախ է և երջանիկ: Նաև շատ լավ ռուսերեն է խոսում»,- ավելացրեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում