«Հ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում իրականացված 391 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներից շուրջ 60 միլիոնը եկել է օֆշորային գոտիներից: Դրանից մոտ 38 միլիոն դոլարը եկել է Շվեյցարիայից և ուղղվել հանքարդյունաբերության ոլորտ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Ակնհայտ է, որ օտարերկրյա ներդրում համարվող այս գումարը մի որևէ հայ պաշտոնյայի կամ օլիգարխի «ազնիվ» վաստակն է: Այս փողերը, ի դեպ, ոչ մի կերպ չեն երևում պաշտոնյաների հայտարարագրերում»:











































