«Հայ հասարակությունը 96-ին ծնեց Վազգեն Մանուկյանին, հետո եկավ Կարեն Դեմիրճյանի ժամանակաշրջանը… 2008 թվականին մարդիկ սպասումներ ունեին Տեր-Պետրոսյանից: Այսօրվա սպասումը Ծառուկյանից է»,- «168 ժամի» թղթակցի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Վերջինիս կարծիքով` ԲՀԿ-ի վարկանիշն այսօր այնքան բարձր է, որ նա հայտ է ներկայացրել իշխանափոխության, ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանն էլ, ըստ նրա, կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ հարցին` եթե առաջադրվեց, այդ դեպքում ի՞նչ կանի ՀԱԿ-ը, Ե.Բոզոյանը պատասխանել է. «Կարծում եմ` հիմնական ուժերի միջև ընթանում են բանակցություններ, որպեսզի համախմբումը կայանա: Երբ այդ համախմբումը կայացավ, այդ ուժերը կառաջարկեն իրենց թեկնածուին, ով կդառնա գործող նախագահի հիմնական մրցակիցը»:











































