Լեհ նկարիչ Յացեկ Յերկան աշխարհով մեկ ճանաչում է ձեռք բերել իր ֆանտաստիկ գաղտնիք-նկարներով:
Նկարիչը նկարում է մանկուց, ապա գեղարվեստական ակադեմիայում նա ստիպված էր հաստատել նկարչական իր յուրահատուկ ոճը:
«Իմ ուսուցիչները, չգիտես ինչու, միշտ ուզում էին, որ ես վերադառնայի իրականություն ու նկարեի ինչպես հարկն է՝ ավանդական, առանց ավելորդ երևակայության»:
Յացեկը կարողանում է իր տեսլականը կիրառել իր նկարչության մեջ արդեն ավելի քան 20 տարի: Նրա աշխատանքները ցուցադրվում են Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում:
Նկարներում կա ինչ-որ գաղտնիք, որը լուծելով՝ հնարավոր է հայտնվել այլ աշխարհում, որտեղ հնարավոր է քնել անտառում, նավերը թռչում են երկնքով:













































