«Հրապարակ»-ը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի զարմիկ Նոնոյին Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չնշանակելուց հետո երեկ էլ կառավարությունը մերժեց Աժ ՀՀԿ ֆրակցիայի առաջարկները, որոնք առնչվում էին ԱԺ-ի համար տրանսպորտի միջոցներ ձեռք բերելուն, վերանորոգման աշխատանքներ կատարելուն, հավելավճարներին, Աժ նիստերը հեռուստատեսությամբ հեռարձակելուն: Առաջարկները ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանին «մոտ կանգնած» որոշ պատգամավորներ փորձում էին մյուս ֆրակցիաներում գտնել համախոհներ, որոնք նույնպես հանդես կգային այդ առաջարկներով, իսկ ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը Աժ բյուջետային քննարկումների ժամանակ կարծիք հայտնեց, որ եթե այդ առաջարկները մերժվեն, դա կարող է ազդել պատգամավորների դիրքորոշումների վրա:








































