Չնայած Սելենա Գոմեսը շատ տարված է Ջասթին Բիբերի հետ իր հարաբերությունները կարգավորելով` դա նրան չի խանգարել իրականացնել ուղեղի քաղցկեղով հիվանդ 10-ամյա աղջկա երազանքը: Սելենան ժամանակ է անցկացրել Վիսկոնսին նահանգում ապրող Ֆրեյլի Գիլմոր անունով աղջկա հետ: Ֆրեյլին նույնիսկ մտածել չէր կարող, որ իր սիրելի աստղի հետ հանդիպումը կարող է երբևէ տեղի ունենալ: Սելենան և Ֆրեյլին հանդիեպել են Նյու Յորքի Serendipity ռեստորանում և շոկոլադե պուդինգ վայելել: Հանդիպումը տեղի է ունեցել «Բարի լույս, Ամերիկա» առավոտյան հաղորդման լրագրողների անթարթ հայացքի ներքո: Երբ Սելենան մտել է, Ֆրեյլին մի փոքր շփոթվել է: Աղջկա ուրախությանը չափ չի եղել, նա աննկարագրելիորեն ցնցված է եղել: Գոմեսն ասել է, որ պատահական չէ ռեստորանի ընտրությունը: Նա աղջկան պատմել է, որ ամեն անգամ, երբ ինքն ու իր մայրիկն այցելում են Նյու Յորք, այդ ռեստորանում են ճաշում: Նա նաև նշել է, որ իր երկրպագուների երազանքներն իրականացնելը հաճելի բոնուս է իր աշխատանքում. «Սա, երևի, ամենահաճելի պահերից մեկն է իմ աշխատանքում: Ես երջանիկ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ»,- ասել է նա, հայտնում է starbloid.com-ը:









































