Միջազգային ցանցահենային Anonymus խումբը հայտարարել է Սիրիայի կառավարության կայքերի վրա մի քանի հարձակումներ գործելու մտադրության մասին: Այս ակցիան կանցկացվի ի պատասխան երկրում համացանցի անջատմանը:
Սիրիայի ամբողջ տարածքում արդեն երկրորդ օրն է չի գործում հեռախոսակապը և ինտերնետը: Տեղական իշխանություններն ու ընդդիմությունն իրար են մեղադրում կապն անջատելու մեջ:
Միաժամանակ, ընդդիմադիրների տեղեկություններով, Դամասկոսից հարավ շարունակվում են կառավարական զորքերի և ապստամբների միջև բախումները:











































