Միկրոբլոգերի հայտնի Twitter կայքն այսուհետ ավելի ակտիվ է սկսելու գովազդ տեղադրել: Այժմ գովազդային հայտարարությունները կտեղադրվեն նաեւ ժամանակագրությամբ հայտնվող նորությունների միջեւ:
Գովազդների հայտնվելն ու նրանց հաճախականությունը կախված կլինի նրանից, թե դրանք ինչ կարեւորություն ունեն տվյալ օգտատիրոջ համար: Twitter-ի ղեկավարությունը խոստանում է, որ այս հարցին բավական խիստ է մոտենալու եւ հետեւելու է օգտատերերի տրամադրություններին: Այս համակարգը սկսել է աշխատել 2010թ. ապրիլից, բայց այն ժամանակ գովազդը հայտնվում էր միայն այս կամ այն նորությունը փնտրելիս: Հիմա գովազդն արդեն կհայտնվի նորությունների սովորական շարքում: Եթե այս փորձը հաջողեց, ընկերությունն ավելի ակտիվ կկիրառի այս ծառայությունը:
Այս պահին Twitter-ից օգտվողների քանակը կազմում է 175 մլն մարդ: Անցած երկու ամիսներին միկրոբլոգերի այս կայքում ավելի քան 30 մլն նոր օգտատեր է ավելացել: