Դոնեցկի «Շախտյոր»-ի 6 ֆուտբոլիստներ, ֆրանսիական «Լիոն»-ի հետ կայացած ընկերական խաղից հետո, փախել են ակումբից: Այս մասին հայտնում է championat-ը:
Այդ 6 ֆուտբոլիստներից 5-ի անունները հայտնի են: Խոսքը գնում է բրազիլացիներ Ալեքս Տեյշեյրայի, Դեինտինյոյի, Ֆրեդի, Դուգլաս Կոստայի ու արգենտինացի Ֆակունդո Ֆերեյրայի մասին: Թե ով է վերջին ֆուտբոլիստը, որը հրաժարվել է վերադառնալ Ուկրանիա, դեռ պարզ չէ:
Նշենք, որ «Շախտյոր»-«Լիոն» ընկերական հանդիպումը կայացել է Անսում: Խաղն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով 1:4 հաշվով: Հանդիպումից հետո «Շախտյոր»-ի 6 ֆուտբոլիստները փախել են և հրաժարվել թիմի հետ վերադառնալ ակումբ:
ՈՒկրանիական ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հրաժարվել է ինչ-որ մեկնաբանություն անել այս առիթով.
«Առայժմ ոչ մի մեկնաբանություն անել չեմ կարող»-, ասել է Պալկինը Tribuna-ին:










































