«Միդլսբրո»-ի գլխավոր մարզիչ Աիտոր Կարանկան, ով աշխատել է նաև որպես Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական, հայտնել է, որ պորտուգալացի մասնագետը Իկեր Կասիլյասին պահեստայինների նստարանին թողնելու որոշում է կայացրել` ելնելով թիմի շահերից:
«Ժոզեն միշտ փորձում էր այնպես անել, որ թիմի համար լավ լինի: Նրա ցանկացած որոշում բխում էր «Ռեալ»-ի շահերից: Նա չէր բաժանում թիմը մասերի:
Բոլորը խոսում են Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, բայց այդ որոշումը ակնթարթում չի կայացվել: Մենք, պարզապես, հասկացանք, որ այդպես ավելի լավ կլինի «Ռեալ»-ի համար»,- Marca-ն մեջբերում է Կարանկայի խոսքերը:







































