Իտալիա կատարած այցի ժամանակ եվրոպացի հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Պոմպեյ քաղաքի վերականգնումը պետք է ավարտվի մինչև 2015-ի վերջը, հակառակ դեպքում նախագծում ներդրված 105 մլն եվրոյի 75%-ը կանհետանա՝ հաղորդում է La Stampa-ն: Հանը հավելել է, որ քաղաքի վերականգման աշխատանքների վրա դեռ ծախսվել է միայն տրամադրված գումարի 25%-ը:
Օրերս Եվրահանձնաժողովը և Իտալիայի կառավարությունը նախագիծ են ստորագրել հին հռոմեական քաղաքի վերականգման աշխատանքների վերաբերյալ: Այն նախատեսում է աշխատանքի իրականացում գիշերային ժամերին, ինչպես նաև աշխատանքային գործընթացի երեքամսյա ստուգումներ: Պլանը մինչև 2015 թ. իրագործելու համար հարկավոր է աշխատել նաև տոնական օրերին՝ ընդգծել են նախագծի մասնակիցները:
Նախարարների խորհրդի քարտուղար Գրացիանո Դելրիոն խոստովանել է, որ նախագծի օրինականացման ժամանակ որոշ խնդիրներ են առաջացել, բայց հիմա նրանք մտադիր են աշխատել «գիշեր ու ցերեկ» նպատակին հասնելու համար: Նա նաև ընդգծել է, որ դա երկրի համար բարդ խնդիր է, սակայն Իտալիան պատրաստ է ընդունել մարտահրավերը:










































