Հոգեբանները հայտնում են ամբողջ աշխարհում միայնությունից տառապող մարդկանց թվի աճի մասին: Երկրագնդի բնակչության 30 տոկոսը տառապում է միայնությունից և զգացմունքային մեկուսացումից: Հոգեբանները նշում են, որ նոր տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես համացանցի միջոցով շփումներն ավելի են խորացնում այս խնդիրը:
Գիտնականները պնդում են, որ միայնությունը կարող է բավականին կրճատել մարդու կյանքի տևողությունը, ինչպես նաև խաթարել քունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրագնդի վրա 350 միլիոն մարդ տառապում է ընկճախտից:








































