Բրիտանական Cadbury ընկերությունն արտադրել է ջերմության նկատմամբ դիմացկուն շոկոլադ, որը նույնիսկ 40 °C-ում չի հալվում: Այս մասին է գրում է The Daily Mail-ը:
«Մենք հայտնաբերել ենք, որ ջերմաստիճանի նկատմամբ դիմացկունությունը հնարավորություն է տալիս այս արտադրանքը ներկայացնել ավելի տաք կլիմա ունեցող և տնտեսապես ոչ զարգացած երկրներում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Հայտնի է դարձել նաև, որ ընկերությունը որոշել է նոր շոկոլադն Անգլիայում չվաճառել:











































