Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով` դեռ շատ վաղ է հետևություններ անել «Բարսելոնա»-ի խաղի մասին:
«Նախամրցաշրջանային առաջին հանդիպումը հաջող ընթացք ունեցավ:Թիմի բոլոր ֆուտբոլիստները լուրջ վերաբերմունք դրսևորեցին: Սակայն կարծում եմ, որ դեռ շատ վաղ է հետևություններ անել:
Այս փուլում կարիք չկա գովեստի խոքեր հասցեագրել կամ քննադատել ֆուտբոլիստներին: Ինձ համար կարևոր էր հետևել նրանց ֆիզիկական վիճակին»,- Goal-ը մեջբերում է մասնագետի խոսքերը:







































