Բրիտանիայում երգող թռչունների ձայները ճանաչող նոր էլեկտրոնային սարք է ստեղծվել, որը կարող է ակուստիկ պրոֆիլով տարբերել թռչունների շատ տեսակների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս համակարգչային ծրագիրը մոտեցնում է այսպես կոչված՝ լուսաբացից առաջ թռչունների երգչախմբի յուրատեսակ ակուստիկ պատկերի գաղտնիքի բացահայտմանը:
Ծրագրի ստեծման ընթացքում օգտագործվել են առանձին թռչունների և լուսաբացից առաջ երգչախմբերի ձայների ձայնագրություններ:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ որոնման և դասակարգման ալգորիթմը թռչուններին նրանց երգով տարբերելու հարցում շատ դեպքերում գերազանցում է մարդկանց: Վերլուծվել են թռչունների հարյուրավոր տեսակների ձայների ձայնագրություններ:
Լավագույն արդյունքները ստացվել են ձայնագրությունների ամենամեծ հավաքածուի՝ Բրազիլիայի ավելի քան 500 տարբեր տեսակի թռչունների ձայների արխիվի վերլուծությունից հետո:










































