ԵԱՀԿ-ն հայտարարում է, որ ամռան սկզբից Լուգանսկի մարզում զոհվել է 250 մարդ, ավելի քան 850-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության կայքը՝ գրում է Gazeta.ru-ն:
«Միայն հուլիսի 16-ին Լուգանսկոմ զոհվել է 3 քաղաքացի, ավելի քան 30-ը վիրավորվել են»,-հայտարարում է առաքելությունը՝ հղում անելով տեղի բժիշկներին:
Տեղի բնակչության շրջանում զոհերի թիվը հաշվելիս հաշվի չեն առել նրանց, ովքեր զոհվել են քաղաքի ծայրամասում՝ ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես նաև անձամբ ռազմական գործողությունների մասնակիցների:
ԵԱՀԿ գնահատականներով՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում իրադրությունը շարունակում է լարված մնալ:
Դիտորդները հայտարարել են նաև, որ ժամանելով Boeing 777-ի կործանման վայր՝ նրանց ուսումնասիրության կարճ ժամանակ է տրվել: Նրանց խոսքերով՝ Դոնեցկում որոշ զինվորներ «եղել են ալկոհոլի ազդեցության տակ»:








































