Friday, 05 06 2026
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին

Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Լիբանան որոշ դիտարկումների առիթ է տալիս բնականաբար: Նախ, այցը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակի վրա ճգնաժամային պայմանների և տեղական առումով քաղաքական բևեռացած համապատկերի մեջ։ Այդ առումով էլ նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղության առաջադրման սկզբունքը հեզասահ ոստումով կապվեց նաև Կովկասում խաղաղություն հաստատելու առաջնահերթությանը, ընդգծելու համար Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խաղաղության հաստատման համար ընթացող բանակցություններին: Միջին Արևելքի և Կովկասի տարածաշրջաններում առաջադրելի խաղաղության հաստատման առաջնահերթության ընդգծումը անհրաժեշտ ուղերձ էր պաշտոնական Բեյրութի ներկայացուցիչներին ուղղված, նկատի ունենալով նաև Իսլամական վեհաժողովներին մասնակցող լիբանանցի պաշտոնատարների կրավորականությունը` Բաքվի առաջադրած ամենահակահայ բանաձևի նախագծերի նկատմամբ:

Այցը իբրև խթանող գործոն կարևոր էր նաև Երևան-Բեյրութ միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դժվար արդարանալի անաշխուժ վիճակ է տիրում այսօր միջպետական հարաբերությունների գործընթացոմ: Երկու տասնյակից ավել երկկողմ պայմանագրերի մեծամասնությունը մնացել է թղթի վրա և երկու պետությունների միջև գոյություն ունեցող համաձայնությունները կյանքի կոչելու մղումները բացակա են փաստորեն: Այստեղ խնդիրը հայկական կողմի համար կրկնակի նշանակություն ունի, երբ մանավանդ նկատի ենք առնում հակառակորդի գերաշխուժ քաղաքականությունը այս ուղղությամբ: Լիբանանը հստակ աշխատանքային թիրախ է Անկարայի համար, որ հյուսիսից մինչև հարավ, անցնելով Բեյրութից բազմաթիվ ոլորտներում թափանցման հսկայածավալ ծրագրերի իրականացման գործնական քայլերի է դիմել: Մեր առավելությունը այս դեպքում կամրջի դեր կատարելու հանգամանք վայելող կազմակերպ համայնքի գոյությունն է, որ պետական նախաձեռնությունների հաջողության համար հիմնական գրավականն է: Անկարան փաստորեն զուրկ է կարևոր այս երաշխիքից:

Նախագահ Սարգսյանի այցելության առիթով այն երկու նորագույն պայմանագրերը, որոնք կնքվեցին հեռահար բնույթով ռազմավարական նշանակություն կունենա՛ն, եթե նախկինների ճակատագրին չմատնվեն: Փոխադարձ մուտքի արտոնագրերի դրության ջնջումը կնպաստի ոչ միայն լիբանանահայ համայնք-հայրենիք կապերի սերտացմանը, այլ հիմնականում լիբանանյան և հայաստանյան հասարակությունների միջև կապերի զարգացմանը: Համաձայնագիրը առանձին չի կարող շարժել այս թղթածրարը, եթե համապատասխան կառույցներ և ծառայություններ չաշխատեն ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաև տնտեսությունը գրավիչ դարձնելու և այդ բոլորի համար ներդրումային իրավական դաշտը կայացած ներկայացնելու համար:

Բարձրագույն կրթության համար վկայականների փոխճանաչման համաձայնագիրը լիբանանահայ ուսանողության հայացքները կարող է առաջնորդել դեպի հայրենիք, այնտեղ մասնագիտանալու համար: Դեռևս վաղ է խոսել լիբանանցի ուսանողի մասին, որ կարող է Երևանի ամերիկյան և ֆրանսիական համալսարաններում շարունակել իր մասնագիտությունը: Բարձրագույն կրթական համակարգի ներկայացումը, տարբեր համալսարանների մասին լիբանանցի ուսանող խավի իրազեկումը նախապայմանային բնույթի աշխատանքներ են, որոնք պետք է ձեռնարկել այդ համաձայնագրերը իմաստավորելու համար:

Իսկ այս աշխատանքը անշուշտ զուտ կրթական բնույթ չունի, մանավանդ երբ նկատի առնենք, թե կրթական ոլորտում Անկարան ի՛նչ տեսակի քաղաքականություն է փորձում իրականացնել մայրիների երկրում:

Քաղաքական հակակշիռ քայլերի այս ընդհանուր պարունակում պետք է դիտարկել նախագահ Սարգսյանի այցը Լիբանանի նահատակաց հուշարձան և հարգանքի տուրքի մատուցումը Օսմանյան Թուրքիայի ջարդարար քաղաքականության զոհ դարձած լիբանանցի զոհերի հիշատակին: Չմոռանանք. Լիբանանը միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: և այստեղ Նահատակաց հուշարձան այցելության քաղաքական ուղերձը պարզ է:

Հասկանալի է, որ իր գործընկերոջ հրավերին ընդառաջ, փոխադարձ պաշտոնական այցելություն էր նախագահ Սարգսյանի ժամանումը Բեյրութ. և իբրև այդպիսին ներազգային մակարդակի վրա օրակարգեր, հանդիպումներ և նիստեր նախատեսված չէին: Թեև համայնքի հոգևոր և կրթական հաստատությունների շրջագայությունը առիթ եղավ անդրադառնալու հայության և հայրենիքին վերաբերող հրատապ խնդիրներին: Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպում-ճաշի ընթացքում իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորեց լիբանանահայ գաղութի յուրահատկությունները, ազգային դիմագիծը, կենսունակ ու կազմակերպ համայնք լինելու հանգամանքը: Անդրադառնալով Երևան-Անկարա արձանագրությունների ճակատագրին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են այսօր, ընդհուպ մինչև ստորագրությունների հետ կանչումը Երևանի կողմից: Առաջին անգամ լինելով նման մի ակնարկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի կողմից հնչեց Սփյուռքի մայրաքաղաքից: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց Մոսկվայից: Ստորագրությունների հետ կանչելու հնարավորությունը հնչեց Բեյրութից: Այս երևույթը նաև լիբանանահայ համայնքի ներկայացրած համահայկական կարևորության մասն է կազմում:

Նախագահի բեյրության այցի կարևորագույն ուղերձն էր սա։ Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում