Ֆինլանդիայի հարավում ձնաբքի հետևանքով շարունակում են հոսանքազրկված մնալ շուրջ 32 հազար տուն: Այստեղ քամու արագությունը հասնում է 27մ/վ-ի` հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ֆիննական YLE հեռուստառադիոընկերությանը:
Էներգետիկ ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք կփորձեն վերականգնել խափանված էլեկտրականությունը:
Բացի այդ՝ Ֆինլանդիայի հարավային մասում վատ եղանակի պատճառով ճանապարհներին վատացել է տեսանելիությունը, խափանվել գնացքների երթևեկությունը:











































