Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի 2012թ Աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մրցումների երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկավ 60 կգ քաշային Արման Դարչինյանը, ում հակառակորդը ռուս բռնցքամարտիկ Հուսեին Բայսանգուրովն էր:
Ռուս մարզիկը զգալի առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում: Երեք ռաունդներում գրանցվեց 5:3, 5:1, 5:3 արդյունքը: Այսպիսով՝ Հուսեին Բայսանգուրովը հաղթանակ տարավ ընդհանուր 15:7 հաշվով:






































