«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ը չի հանձնվել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ներկայումս «արքայական ակումբ»-ը զիջում է «Բարսելոնա»-ին 11 միավորով:
««Ռեալ»-ը միշտ վտանգավոր է, ցանկացած իրավիճակում: Ինչ վերաբերում է «Ռեալ»-«Աթլետիկո» մադրիդյան դերբիին, ապա այդ դիմակայության ցանկացած արդյունք մեզ համար անցանկալի կլինի, եթե պարտվենք «Աթլետիկ»-ի դեմ խաղում: Խավի Մարտինեսի հեռանալուց հետո այն փոքր-ինչ թուլացել է, սակայն այդ թիմի կազմում դեռևս հզոր ֆուտբոլիստներ են խաղում»,- հայտարարել է ֆուտբոլիստը:









































