Սիրիայի կառավարության տեղեկատվության նախարար Ուման Ալ-Զոաբին հայտարարել է, որ ամբողջ երկրով մեկ համացանցի անջատվելու պատճառը ընդդիմության գործողությունների արդյունք է:
«Ճիշտ չէ, որ համացանցի մատչումը սահմանափակել է պետությունը: Համացանցի լարերը դարձել են ահաբեկիչների հարձակման օբյեկտ. որոշ շրջաններում նրանց հաջողվել է կտրել դրանք»,- նախարարի խոսքերն է մեջբերում «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ նոյեմբերի 29-ին անհասանելի են դարձել Սիրիայի IP-հասցեների բոլոր 84 հանգույցներիը: Renesys ամերիկյան ընկերության փորձագետները հայտարարել էին, որ Սիրիան անջատվել է համշխարհային համացանցից:






































