Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Միկել Արտետան խոսել է «Էվերթոն»-ի խաղացող Մարուան Ֆելաինիի մասին, ինչպես նաև նշել է, որ լիվերպուլյան թիմը ի վիճակի է հայտնվել լավագույն քառյակում:
«Նրա դեմ շատ բարդ է խաղալ, հատկապես այն ժամանակ, երբ Մարուանը գործում է առաջ քաշված: Նա միշտ շատ խնդիրներ է ստեղծում, քանի որ կարողանում է լավ օգտագործել իր մարմնեղությունը: Նա ամենաբարդ մրցակիցներից է, քանի որ սովորաբար նման դիրքում այդպիսի խաղացողի չես հանդիպում:
«Էվերթոն»-ը շատ լավ շանսեր ունի լավագույն քառյակում հայտնվելու համար: Նրանք լավ են մեկնարկել մրցաշրջանում ու կարող են շարունակել հաջող հանդես գալ երկարաժամկետ հատվածում», – խաղացողի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:





































