Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նոյեմբերի 30-ին կայցելի Հայաստան:
Նա կհանդիպի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախագահ Բարոզոն նաև ողջույնի խոսք կուղղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին վերաբերող, տարածաշրջանային, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Դեկտեմբերի 1-ին նախագահներ Բարոզոն և Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:











































