Բրազիլիայի հավաքականի նորանշանական գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին ասել է, թե ում է տալիս նախապատվությունը «Ոսկե գնդակի» համար պայքարում:
«Եթե ես ավելի վաղ լինեի հավաքականում, ապա ձայնս կտայի Քրիշտիանու Ռոնալդուին: Ներկայում նա լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում:
Ու սա պարզապես համակրանքի հարց չէ: Ես շատ լավ գիտեմ Քրիշտիանու Ռոնալդուին, նրա վարպետության մակարդակը, այն, թե ինչպես է նա աշխատում մարզումների ժամանալ:
Բայց, իհարկե, Մեսսին, Ինյեստան ու Նեյմարը նույնպես մեծ խաղացողներ են», – Սկոլարիի խոսքերն է մեջբերում A BOLA TV-ն:








































