Ջո Ջեքսոնը՝ 2009 թ. մահացած, փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հայրը, կաթված է ստացել և գտնվում է Լաս Վեգասի հիվանդանոցում,- հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ջեքսոնների ընտանիքի ընկեր Բրայան Օքսմանին:
Նրա խոսքերով՝ 83-ամյա Ջեքսոնն իրեն վատ է զգացել չորեքշաբթի, երբ զբոսնել է այգում: Նա հոսպիտալացվել է, սակայն վիճակը անհանգստություն չի առաջացնում:
Սա առաջին կաթվածը չէ, որ Ջեքսոն ավագը տանում է:








































