Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո Դևիդ Բեքհեմը որդիների ու դայակի հետ մեկնել է Լոս Անջելես՝ հայտնում է super.ru-ն:
Բրուքլինը, Կրուզը և Ռոմեոն առաջին անգամ են ներկա եղել Մունդիալի եզրափակչին: Հիմա նրանք հանգստանում են Լոս Անջելեսում: Նրանք շատ ժամանակ են անցկացնում մարզասրահում, իսկ մարզումներից հետո տղաները հոր և դայակի հետ զբոսնում են քաղաքով և ճաշում սրճարաններում:
Ընտանիքի մայրը՝ Վիկտորյան, և դուստրը՝ Հարփերը, այժմ Լոնդոնում են, որտեղ դիզայները նոր խանութ է բացում: