Ամերիկյան Սենատը պատրաստվում է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի նպատակն է ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից, որը, ինչպես Արևմուտքն է կասկածում, ռազմական բնույթ է կրում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նոր պատժամիջոցները վերաբերում են Իրանի էներգետիկ և ծովատրանսպորտային ոլորտներին:
Նախորդ պատժամիջոցները հանգեցրին նավթի արտահանման լուրջ կրճատման և ուժգին հարված հասցրին երկրի տնտեսությանը:
Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:











































