Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ում արդեն իսկ սկսվել է Սերժ Սարգսյանի նախընտրական «սև հիմնադրամի» համար հանգանակությունը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` հիմնադրամին կատարվելիք վճարումները տատանվում են 1-5 մլն դոլարի շրջանակներում: Ու սա դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ական օլիգարխների մոտ. ոմանք մտերիմների շրջապատում ասել են, որ իշխանության համար իրենք ընդամենը «փողի տոպրակ» են, այնինչ այդ գումարները նախընտրական հիմնադրամին մուծելու փոխարեն կարող էին ներդնել այլ տեղ ու շահույթ ստանալ:
Կա դժգոհության ևս մեկ պատճառ, գործարարները մեծ գումարներ էին ծախսել ընդամենը ամիսներ առաջ`Աժ ընտրություններում, և դեռ չեն հասցրել «փողը հետ բերել»: Ըստ թերթի աղբյուրների`իշխանությունը Ս. Սարգսյանի հիմնադրամին մուծումներ կատարելու համար մոբիլիզացրել է նաև ԲՀԿ-ական որոշ գործարարների ու համայնքապետերի, որոնք ևս պետք է իրենց «լուման ներդնեն»: ՀՀԿ-ից, սակայն, հերքեցին այս լուրերը:









































