Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում կայացած միջազգային մրցանակաբաշխությանը, ինչպես հայտնի է, ստացավ «Տարվա մարդ 2012» տիտղոս: Aravot.am-ի հարցին` Ձեզ համար, որպես ՀՀ քաղաքացի, ո՞վ է արժանի 2012-ի Տարվա մարդ տիտղոսին, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Դեռ 2012-ը չի ավարտվել: Երբ որ մոտենան տարեմուտի օրերը, ես այն ժամանակ կհրապարակեմ, թե ում եմ ես համարում Տարվա մարդ»:
Թերթի հարցին` այս մեկ ամսում փոփոխություննե՞ր եք սպասում` նա պատասխանեց. «Չեմ բացառում, որովհետև որևէ բան բացառել պետք չէ: Անգամ այն հավանական թեկնածուն, որն ինձ համար կարող է իրապես Տարվա մարդ կոչումը ստանալ չեմ բացառում, որ այս մնացած ժամանակահատվածում կարող է մի այնպիսի արարք թույլ տալ, որ ես իմ կարծիքը փոխեմ նրա մասին»:









































