Մի քանի ԲՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ տեղեկացրին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման գաղափարը ԲՀԿ-ում միանշանակ ընդունելի չէ: Մասնավորապես, այսպես ասած, հին ԲՀԿ-ականների շրջանում լուրջ մտավախություն կա, որ Գ. Ծառուկյանն ամենախոցելի թեկնածուն է և առաջադրվելու դեպքում կարող է խնդիրներ առաջացնել ինչպես իր, այնպես էլ ԲՀԿ հիմնասյուն գործիչների համար: Ավելին, ԲՀԿ-ում կարծում են, որ Ծառուկյանի առաջադրման գաղափարը նրա մոտ սերմանել են խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ ընտրացուցակ գործուղված անձինք, որոնք պարզապես սրտացավ չեն ո´չ Գ. Ծառուկյանի, ո´չ էլ ԲՀԿ-ի նկատմամբ:
Այս թեմայով թերթը զրուցեց երիտասարդ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, որն ասաց. «Ես չգիտեմ` հին, նոր ինչ կապ ունի: Ձեզ ասեմ, որ ժողովրդի կարծիքն է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, և հիմա պաշտոնական տեղեկություն չկա, որ նա կառաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններում»:








































