Չինաստանի ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի աճը հունիսին հասել է 83%-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության շնորհիվ՝ հաղորդել է Financial Times-ը:
6 ամսվա ընթացքում Չինաստանի ֆինանսների նախարարը վիճակախաղից ստացել է 29 մլրդ դոլարի եկամուտ, ինչը 19%-ով ավելի շատ է եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքը անցած տարի կազմել է 48 մլրդ դոլար, իսկ դրանից ավել հավաքում է միայն ԱՄՆ-ի վիճակախաղը:
Վիճակախաղը, որտեղ հնարավոր է խաղադրույք անել ֆուտբոլային հանդիպման հաշվի վրա, չինացիների համար միակ հնարավորությունն է սպորտային միջոցառումների ժամանակ խաղադրույքներ անելու համար, քանի որ Չինաստանում արգելվում է խաղամոլությունը: