Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության տասնհինգերորդ տուրի շրջանակներում կայանալիք «Միլան» – «Կատանիա» հանդիպման մասին՝ նշելով այդ խաղի կարևորությունը:
«Այդ հանդիպումը շատ ավելի կարևոր է լինելու, քան «Յուվենթուս»-ի դեմ խաղն էր: Առաջիկա մրցապայքարը հիմնարար նշանակություն ունի մեզ համար:
Աբիաթին մեջքի հատվածում խնդիրներ ունի: Նա այն ժամանակ կվերադառնա, երբ ցավեր չունենա»,- ասել է Մասիմիլիանոն:







































