Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է Ֆերենց Պուշկաշի մրցանակին հավակնորդ երեք ֆուտբոլիստների անունները, որոնք 2012 թվականին դարձել են տարվա ամենագեղեցիկ գոլերի հեղինակը:
Թեկնածուներն սկզբում տասն էին, սակայն քվեարկության արդյունքում ընտրվել են լավագույն երեքը:
Ամենաշատ ձայներ հավաքել են Միրոսլավ Ստոխը(2012 թվականի մարտի 3), Ռադամել Ֆալկաոն(2012 թվականի մայիսի 19) և Նեյմարը(2012 թվականի մարտի 7):
Հաղթողի անունը հայտնի է կդառնա 2013 թվականի հունվարի յոթին՝ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում կայանալիք միջոցառման ժամանակ:







































