ՀՀ սոցապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից հետաքրքրվեցինք, թե իրենց բնակարանի թալանի հետ կապված` ի՞նչ նորություն ունի, վերջինս էլ սկզբում շատ սիրալիր պատասխանեց. «Դեռ քննությունն ընթանում է, մեկ մարդ հանձնվել է, իսկ մյուսին դեռ չեն հայտնաբերել, ուրիշ նորություն առայժմ չկա»:
Այնուհետև ցանկացանք հարցնել իր եղբայր Վազգեն Խաչիկյանից. ի՞նչ կարծիք ունի նրա ձերբակալման վերաբերյալ, ինչ է կարծում այդ գումարները նա մենա՞կ է յուրացրել, թե՝ ոչ, սակայն վերջինս Վազգեն Խաչիկյանի անունը լսելուն պես ասաց. «Ես շատ զբաղված եմ» և անջատեց հեռախոսը:









































