Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կրկին բացատրել է ակումբի հետ իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Շուտով պայմանագիր կստորագրեմ ակումբի հետ: Դա գումարի հարց չէ: Ամեն ինչ կկատարվի պաշտոնական հարթության վրա, սակայն փոքր-ինչ ուշ: Ես կլքեի «Յուվենթուս»-ը միայն հանուն «Պարմա»-ի` ակումբ, որն ինձ կյանքի ուղեգիր է պարգևել»,- հայտնել է Բուֆոնը:
Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահը 34 տարեկան է: 11 տարի նա անցկացրել է Թուրինում:








































