Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի խնդրին.
«PKK ահաբեկչական կազմակերպությունն ապրում է իր ամենաթույլ օրերը: Այդ պատճառով էլ PKK-ն տարված է քարոզչությամբ՝ երեխաներին իր կողմ ներգրավելու համար: Մեր պետությունն աշխատում է արյուն թափելը դադարեցնելու համար: Պետության պարտականությունն է այդ կազմակերպությունից զենքը խլելը: PKK-ն խափանել է զենքը վայր դնելու վերաբերյալ նախկին նախաձեռնությունները»:











































