Wednesday, 22 03 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը

«Քցված» բանաստեղծը թքած ունի թղթերով ու մետաղներով չափվող արժեքների վրա

Գրողների միությունում բացվել է «Նվիրաբերում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տարբեր ոճի նկարներ՝ ռեալիստականից մինչև վերացական, որոնք արտացոլում են այսօրվա և վաղվա պատկերը:

«Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը նկատեց, որ հավաքվել են այնպիսի նկարներ, որոնք կարող են գումար բերել, ցուցահանդեսի անունն էլ պատահական չի ընտրվել՝ հասույթը նվիրելու են իրենց բանաստեղծ ընկերոջը՝ Խաչիկ Մանուկյանին, որն այսօր բանկային գործարքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, որոնց մեջ հայտնվել է մեծամասամբ ոչ իր մեղքով:

Ցուցահանդեսի կայացմանը հիմնականում աջակցել են Վաղարշապատ քաղաքի նկարիչները, նվիրաբերվել են նաև աշխարհահռչակ ստեղծագործողների գործերից, որոնց թվում է Մինաս Ավետիսյանի գրաֆիկան:

«Առաջին լրատվականը» նաև զրուցեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ, որին օգնելու համար էլ կազմակերպվել էր ցուցահանդեսը: Վերջինս չցանկացավ փակագծերը բացել, միայն նկատեց, որ կյանքի ճանապարհը հարթ չէ, քայլելիս մեկ վայր ես ընկնում, մեկ բարձրանում։ «Բանկային գործառույթների հետ առնչվող խնդիրներ են եղել, առանց վարկ ստանալու դարձել եմ դրա կրողը, վարկ վերցնողը մահացել է, և այն մնացել իմ ուսերին»,- ասաց բանաստեղծը՝ հավելով, որ այդ խնդիրների շուրջ շատ խոսել չի ցանականում, ցուցահադեսը պետք է վայելել։

«Ես ուզում եմ էս խինդը կիսել, էս պայծառությունը, թող բանկային գործարքները մնան մի կողմ։ Ես ասել եմ, որ այսօր ամեն ինչ նյութականցվել է, շատերի համար հայրենիքը, հերը, մերը կոչվում է փող։ Թքել եմ էդ բոլոր արժեքների վրա, որոնք չափվում են թղթերով ու մետաղներով»,- ասաց բանաստեղծը՝ հավելելով, որ իր համար կարևորը մարդն է, պոեզիան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում