ԱՄՆ վարչակարգը զսպվածություն է հանդես բերում Եգիպտոսի ներքին ճգնաժամի վերաբերյալ գնահատականներում: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` հղում անելով պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը:
«Առայժմ դժվար է օբյեկտիվորեն գնահատել տեղի ունեցող իրադարձությունները, ուստի մենք այն քննարկում ենք տարբեր երկրների ներկայացուցիչների հետ»,- նշել է Նուլանդը:
Արդեն որերորդ օրն է` Եգիպտոսում չեն հանդարտվում բողոքի զանգվածային ցուցերը, որոնք ավարտվում են օրինապահ մարմինների հետ բախումներով:
Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքվել է ավելի քան 200,000 մարդ: Նրանք բողոքում են երկրի նախագահի` իր լիազորություններն ընդլայնելու հրամանագրի դեմ: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ միայն վերջին օրերին վիրավորվել է 400 մարդ:











































