Լոնդոնում 264 մարդ է ձերբակալվել ընտանեկան բռնության դեմ ուղղված պայքարի՝ ոստիկանական օպերացիայի շրջանակում. այն սկսվել է նոյեմբերի 25-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 30: Այս մասին հաղորում է The Evening Standard -ը՝ հղում անելով ոստիկանության կայքին:
Ձերբակալություններն իրականացվել են բռնաբարությունների, ոտնձգությունների, ծեծի և վրեժխնդրության սպառնալիքների կասկածանքով:
Սքոթլանդ-Յարդի տվյալներով՝ Լոնդոնում յուրաքանչյուր երրորդ կին տուժում է իր զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության տարբեր ձևերից: Երկու միլիոն դիմումներից, որոնք Լոնդոնի ոստիկանություն են ստացվում ամեն տարի, բողոքների 10 տոկոսը վերաբերում է ընտանեկան բռնությանը:
2012 թվականի սկզբից Սքոթլանդ-Յարդը ստացել է նման 30 հազար հայտարարություն:
Ոստիկանության օպերացիան նվիրված է Սպիտակ ժապավենի օրվան, որը նշվում է նոյեմբերի 25-ին և նվիրված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվան:







































