Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը երեկ Իզմիրում հուշագիր են ստորագրել Silk Wind տրանսպորտային նախագծի վերաբերյալ, որն իրագործվում է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» տրանսպորտային միջանցքի շրջանակներում:
Այս մասին հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ նախագիծը կնպաստի սևծովյան, կենտրոնասիական ու մերձավորարևելյան տարածաշրջաններում առևտրային և տրանսպորտային կապերի (բեռնափոխադրումների) զարգացմանը:
Silk Wind նախագիծը նախաձեռնվել է TRACECA ծրագրի շրջանակներում: Silk Wind-ին մասնակցող երկրները պլանավորել են բեռնափոխադրումների համար սահմանել միասնական սակագին:








































