Իսպանիայի Գավաթի խաղարկության «Ալավես»-ի դեմ հանդիպմանը «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան հեղինակել է իր կարիերայի 300-րդ գոլը: Այդ մասին է հայտնել կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Վիլյան խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և հանդիպման 56-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը` խփելով կարիերայի 300-րդ գոլը: 3 րոպե անց նա դուբլ է ձևակերպել:
Դավիդ Վիլյան 40 գոլ է խփել «Սպորտինգ»-ի կազմում, 40-ը` «Սարագոսա»-ի, 128-ը` «Վալենսիա»-ի կազմում, 40-ը` «Բարսելոնա»-ի և 53-ը` Իսպանիայի ընտրանու կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Վիլյան 16 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:









































