Սննդակարգում բրնձի, մակարոնեղենի և գազավորված ըմպելիքների ակտիվ առկայությունը բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Առավել մեծ վտանգ է ներկայացնում հատկապես գազավորված ըմպելիքը, եթե այն օգտագործվում է ամեն օր՝ մեկ տարայից ավելի:
Հետազոտության շրջանում, որն անցկացրել են Լունդայի համալսարանի շվեդ գիտնականները, ուսումնասիրվել են 45-73 տարեկան 8000 տղամարդկանց տվյալները:
Տվյալները դիտարկվել են 15 տարվա ընթացքում, կամավորները նրանց են տրամադրել իրենց օրագրերը, որտեղ ֆիքսված է եղել ամենօրյա սննդակարգը: Ըստ այդմ՝ նրանք ենթարկվել են պարբերաբար ուսումնասիրությունների: Այս մասին հաղորդում է The Local շվեդական պաբերականը:
Նրանք, ում սննդակարգում գերակշռել են բրինձն ու մակարոնեղենը 31 տոկոսով ավելի հաճախ են տառապել շագանակագեղձի թեթև տեսակի քաղցկեղով: Նշված մթերքները չարաշահողների մոտ ռիսկը կազմել է 38 տոկոս:
Օրական 330 մլ (մեկ տարա) գազավորված ըմպելիքի օգտագործումը մեծացնում է հիվանդանալու ռիսկը 40 տոկոսով, ընդ որում՝ խոսքը հիվանդության չարորակ տեսակի մասին է:










































