Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Իշխանությունները գլխավորին են արձագանքել

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ոչիշխանական քառյակի ներկայացրած վեցկետանոց պահանջից արձագանքներ չկան: Պահանջները կապված էին հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացմանն առնչվող որոշման հետ, որը կայացվել է այն հիմնավորմամբ, թե, իբր, համակարգը ֆինանսական ճեղքվածք ունի և կարող է հայտնվել ճգնաժամում: Եվ ահա քառյակը ներկայացրել է պահանջներ, որոնց մասին արձագանք չկա, իսկ Միքայել Մելքումյանն էլ ասում է, թե ուրեմն կսպասեն դեպքերի զարգացմանը:

Ւրականում իշխանությունները վաղուց են արձագանքել այս ամենին, և Միքայել Մելքումյանը չէր կարող չհասկանալ այդ արձագանքը: Պարզապես հարկավոր է, որ այդ արձագանքը չհասկանա հասարակությունը: Իրականում իշխանությունները արձագանքել են դեռ ամիսներ առաջ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում, որում որոշեցին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը էթիկայի կամ օրենքի որևէ խախտում թույլ չի տվել, նրա գործողություններում ոչ մի «հանցակազմ» չկա: Իսկ գործողությունը տարածվել էր համացանցում՝ տեսանյութի  տեսքով, որտեղ լրագրողի ներկայությամբ՝ չիմանալով տեսագրվելու մասին, Միքայել Մելքումյանը ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում էր տարածքներ վարձակալության տալու մասին և նրան հրավիրում տնտեսագիտական համալսարան, որտեղ դասախոս է, և որի կառավարման խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն է, որպեսզի տնտեսագիտական համալսարանում քննարկեն իր՝ վարձակալության տրվող տարածքի պայմանների հետ կապված հարցեր:

Ահա, օրը ցերեկով պատգամավորի բիզնեսով զբաղվելու փաստն արձանագրած տեսանյութից հետո ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ ամեն ինչ նորմալ է: Ահա սա է արձագանքը, որ ստացել են ոչիշխանական ուժերը իշխանություններից: Այսինքն՝ իշխանությունները որպեսզի անընդհատ ստիպված չլինեն արձագանքել տարբեր դեպքերում, առաջնորդվում են մի քանի գլխավոր արձագանք-մեսիջներ հղելու մարտավարությամբ: Եվ այդպիսիներից մեկն էլ հղեցին ԲՀԿ-ական պատգամավորի աղմկոտ դեպքի մասով:

Սրանից զատ, մնացյալ, այսպես ասած, կոնկրետ դեպքերի հետ կապված գերատեսչական արձագանքներն արդեն բացարձակապես կարևոր չեն: Գլխավոր արձագանքը իշխանությունները տվել են և հասկացրել, որ ոչիշխանական ուժերի մեջ, մեղմ ասած, կան պատգամավորներ, որոնց գործողություններում «հանցակազմի» առկայությունը բացահայտելը ընդամենը մի կոճակ սեղմելու հարց է: Ինչպե՞ս կարող են իշխանությունները մտահոգվել կամ վախենալ նման կոճակներից կախված պատգամավորների կամ ուժերի պահանջագրերից և վերջնագրերից: Այնպես որ ոչիշխանական ուժերը կսպասեն, կսպասեն այնքան, ինչքան որ հարկ կլինի, որովհետև եթե նրանք անհամբեր լինեն, ապա իշխանությունն էլ անհամբերություն կցուցաբերի նրանց գործունեության տարբեր դրվագներ վերագնահատելու հարցում:

Եվ սա է հայաստանյան քաղաքական կյանքն ու պայքարը, որի պարագայում բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ ամենի արդյունքը իշխանությունների ավելի ու ավելի խորացող ցինիզմն ու հանդգնությունն է, ընդդիմություն հասկացության փոխարեն մեր բառապաշարում ոչիշխանական ուժեր հասկացության ամրագրումը, արտագաղթող հասարակությունն ու ահագնացող ներքին ու արտաքին մարտահրավերները:

Չի կարող երկրում որևէ բան փոխվել, եթե իշխանություններն ու ոչիշխանությունները օրվա առաջին կեսը, իբր, քաղաքականությամբ են զբաղվում, իսկ երկրորդ կեսը՝ բիզնեսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում