Tuesday, 16 06 2026
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան

Նախաձեռնողական քաղաքականության արդյունքը զրո է. մամուլ

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում «Արտաքին հարաբերություններ և անվտանգություն» խորագրով հատվածում ամրագրված է. «Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ և նախաձեռնող` ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային և հատկապես տարածաշրջանային գործընթացներին»:

Իսկ ի՞նչ են ցույց տալիս ՀՀ նախագահի և նրա թիմի՝ հինգ տարվա կատարած աշխատանքները, ի՞նչ արդյունքներ ունենք արտաքին քաղաքականության ոլորտում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ դրական առաջընթացներ չկան: Նա Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Դաշնակցությունը միշտ էլ արտաքին քաղաքականության հետ կապված իր վերապահումները ներկայացրել է: Մենք այն կարծիքին չենք, որ նախորդ հինգ տարիների ընթացքում արտաքին քաղաքականությունը եղել է նախաձեռնողական և ակտիվ, քանի որ դատում ենք արդյունքներից, ինչ ունենք վերջնաարդյունքում: Մենք ունենք հայ-թուրքական հարաբերությունների անմխիթար վիճակ, քան ունեինք մինչ այդ, արձանագրություններն այս տեսքով մեզ համար անընդունելի են և չեն կարող իրականություն դառնալ: Ըստ էության՝ ԼՂ հարցով չենք կարող ասել, որ դրական տեղաշարժ ունենք: Թերևս ԵՄ հետ կապված հարաբերություններում որոշակի դրական առաջընթաց ունենք, որը չնկատել չի կարելի»:

Հստակեցում մտցնելով՝ թերթը հարցրեց՝ ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀ նախագահն ու նրա թիմը լավ աշխատանք չեն կատարել և նախագահը խոստումը չի կատարել: Պարոն Համբարձումյանն ասաց. «Մեղմ ասած՝ հիացած չենք այդ աշխատանքով»:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կատարված աշխատանքը 5 բալանոց սանդղակով գնահատեց «3-» և հարցադրմանն ի պատասխան՝ նշեց. «Մի բան է ունենալ ակտիվ և նախաձեռնողական քաղաքականություն, այլ բան է, թե ինչ շահեցինք դրանից: Արդյունքների առումով կան լուրջ խնդիրներ: Թե չէ՝ քաղաքականությունը կարելի է կոչել ինչպես ասեք, էլ ակտիվ, նախաձեռնողական, նախշուն, էլ ծաղկավոր: Դա ածականների հարց է, այլ ոչ թե ըստ էության»:

Գնահատելով արդյունքները՝ քաղաքագետը նկատեց. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առումով ունենք զրո արդյունք, ղարաբաղյան կարգավորման առումով՝ զրո արդյունք, Ռուսաստանի հետ հարաբերություններում կախվածությունը որևէ փոփոխություն չկրեց, մի բան էլ խորացման միտումներ է դրսևորում: Այսինքն՝ այդտեղ էլ զրո արդյունք: Հռետորաբանության առումով Արևմուտքի հետ ինչ-որ մերձեցման խնդիրների լուծելուն միտված տարրեր եմ տեսնում, բայց շատ զգուշավոր պլյուս կդնեի: Էլ չասեմ, որ արտաքին քաղաքականությունից Հայաստանի տնտեսությունը որևէ օգուտ չի ստացել, Հայաստանի արտահանման շուկաները չեն ընդլայնվել, մեր տնտեսական ցուցանիշների վրա որևէ հետք չի թողել: Եթե այս արտաքին քաղաքականությունը որևէ մեկին հաճելի է ակտիվ և նախաձեռնողական անվանել, կօգնեմ այլ ավելի գեղեցիկ ածականներ կպցնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում