2002 թվականին դեֆոլտի հետևանքով գումարներ կորցրած վարկատուների դեմ ԱՄՆ-ում ընթացող դատավարությունում Արգենտինան հետաձգում է ստացել: Այս մասին հաղորդում է BBC –ն:
Դատարանը արգենտինական կողմին մինչև դեկտեմբերի 15-ը ժամանակ է տվել՝ ներկայացնել փաստարկներ իր օգտին:
Ավելի վաղ Նյու Յորքի Վերաքննիչ դատարանը պարտադրել էր Բուենոս Այրեսին մարել ներդրողների առջև ունեցած պարտքերը: Այդ որոշումը բողոքարկվել է Արգենտինան պաշտպանող փաստաբանների կողմից:
2005-2010 թվականներին Արգենտինայի իշխանությունները պայմանավորվել են վարկատուների մեծ մասի հետ պարտքերի հարցով: Նրանք, ում հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, պահանջում են 1.3 մլրդ դոլար:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիշները հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր չէ վճարել և ոչ մի դոլար:









































